Միջազգային

Աֆղանստանում բախումները սրվում են

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում բախումները սրվում են

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում արևելյան և հարավային նահանգներում պայթյունների հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 4 աշխատակից՝ ներառյալ հրամանատարը, ծանր վիրավորել 7 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ոչ մի զինյալ խմբավորում չի ստանձնել երեք հարձակումների պատասխանատվությունը, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» ապստամբների միջև բախումների սրման արդյունքում:

Վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով սպանվել են պետական պաշտոնյաներ, դատավորներ, լրագրողներ և ակտիվիստներ:

Արյունահեղությունը տեղի է ունենում այն ֆոնին, որ վերջին ամիսներին Կատարում ԱՄՆ միջնորդությամբ խաղաղ բանակցությունները «Թալիբան» շարժման և Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների միջև «տատանվում են»:

Նախագահ Ջո Բայդենի թիմը վերանայում է խաղաղության հաստատման գործարքը, որը Դոնալդ Թրամփի կառավարությունը կնքել է թալիբների հետ 2020-ի փետրվարին: Դա պահանջում է, որ ամերիկյան և դաշնակից բոլոր ուժերը լքեն երկիրը մինչև մայիսի 1-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում