Մոսկվան պատրաստ Է Եվրամիության հետ հարաբերությունների խզման. ՌԴ ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ Է ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման, եթե այն տեղի ունենա Եվրամիության նախաձեռնությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: «Մենք պատրաստ ենք հարաբերությունների խզման, եթե այն տեղի ունենա ԵՄ-ի նախաձեռնությամբ»,-պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Մեր հերթին ԵՄ-ականներին համառորեն կոչ ենք անում՝ համագործակցել իրավահավասար եւ փոխադարձ հարգման սկզբունքներով, ինչի մասին Էլ ասել Է (ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար) Սերգեյ Լավրովը»,-հավելել են ՌԴ ԱԳՆում: Ինչպես ընդգծել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հարաբերությունների խզման պատրաստակամությունը «հաստատ մեր (Ռուսաստանի) ընտրությունը չԷ»: «Մեր օրակարգը փոխգործակցությունն ու համագործակցությունն Է: Ռուսական կողմը քանիցս բոլոր մակարդակներով Եվրամիության գործընկերների հետ համագործակցության եւ փոխգործակցության կոչ Է արել: Մենք քանիցս տարբեր փաստարկներ ենք ներկայացրել հօգուտ այդ փոխգործակցության, որը կարող Էր զարգանալ թե՛ համաշխարհային խնդիրների լուծման շուրջ ԵՄ-ի հետ միավորվելով, թե՛ Եվրամիության անդամների հետ երկկողմ հիման վրա: Բայց, ցավոք, մենք շատ ագրեսիվ հռետորաբանություն ենք լսում»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով «Առաջին ալիքի» եթերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: