Միջազգային

 Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 100 տարվա ընթացքում առաջին անգամ 9,9 տոկոսով անկում Է ապրել

2 րոպեի ընթերցում

 Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 100 տարվա ընթացքում առաջին անգամ 9,9 տոկոսով անկում Է ապրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատումը կազմել Է 9,9 տոկոս, ինչն ամենամեծ անկումն Է 1920 թվականից ի վեր: Այդ մասին ասված Է այն հաշվետվության մեջ, որը փետրվարի 12-ին տարածել Է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը (ONS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ դրա պատճառք Է դարձել կորոնավիրուսի համավարակը, որը երկու անգամ հանգեցրել Է համազգային կարանտինների սահմանման: Հետեւանքը դարձել Է տնտեսական ակտիվության կտրուկ անկումը: Ըստ որում դեկտեմբերին, թեեւ երկրում շարունակում Էին գործել սահմանափակումները, բրիտանական տնտեսությունը ցուցադրել Է 1,2 տոկոս աճ: Դա թույլ Է տվել խուսափել 1970-ական թվականներից ի վեր առաջին կրկնական ռեցեսիայից, այսինքն՝ երբ ՀՆԱ-ի կրճատումը տեղի Է ունենում երկու անգամ երկու եռամսյակներում անընդմեջ կարճ ժամանակամիջոցից հետո:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս Է եկել 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը: 2021 թվականի հունվարի 1-ին լրացել Է Brexit-ի իրականացումից հետո գործած անցումային ժամանակը, որի ընթացքում Միացյալ Թագավորության վրա տարածվում Էին բոլոր եվրոպական նորմաները: Տնտեսական եւ գործարար հետազոտությունների կենտրոնի (Centre for Economics & Business Research, CEBR) գնահատումների համաձայն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց Լոնդոնի տնտեսության վնասը կարող հասնել տարեկան 9,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (13 միլիարդ դոլարի): Առանձնապես բարդ վիճակում են հայտնվել ծառայությունների ոլորտի ընկերությունները, որոնք Բրիտանիայի ՀՆԱ-ի կառուցվածքում զբաղեցնում են շուրջ 80 տոկոսը: Այդ բնագավառում արտահանական հասույթի կեսն ապահովում են Լոնդոնի ընկերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում