Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում անվտանգությունն ապահովում են ՀՀ և ՌԴ սահմանապահները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների սահմանապահներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև։

«Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների` հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։

3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres