WP-ն «Սպուտնիկ V»-ի համաշխարհային հաջողություն Է կանխատեսել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջողությամբ կիրառումը եւ պատրաստումների արդյունքների դրական գնահատականները կարող են Ռուսաստանի գլոբալ հաջողության սկիզբը դառնալ այդ ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Washington Post ամերիկյան թերթը:

Հրապարակման հեղինակը նշում Է, որ «ոչ այնքան վաղուց ռուսաստանյան կորոնավիրուսային պատվաստանյութի շուրջ խոսակցությունները ծաղրանքներ են առաջացրել» Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչների մոտ:

«Բայց այժմ «Սպուտնիկ V»-ն, որը կոչվում Է աշխարհում առաջին արբանյակի պատվին, որի արձակմամբ Խորհրդային Միությունն ի սկզբանե գերազանցեց ամերիկացիներին տիեզերական մրցավազքում, կարծես սկսում Է հաջողության պատմություն դառնալ միջազգային մասշտաբով»,-գրում Է նա:

Հոդվածում ուշադրություն Է դարձվում այն բանին, որ այդ գնահատականները հայտնվել են այն ժամանակ, երբ The Lancet բրիտանական բժշկական հանդեսը հոդված հրապարակեց, որում հաստատվեց, որ պատվաստանյութը 91,6 տոկոս արդյունավետություն ունի առաջին ներարկումից հետո 21 օր անց եւ 91,8 տոկոս՝ այն անձանց, մոտ, որոնք 60-ից բարձր տարիքի են:

«Դա նրան դնում Է Pfizer-BioNTech-ի եւ Moderna-ի նշանավոր պատվաստանյութերի հետ մի շարքում»,-գրում Է թերթը: Նա նշում Է, որ «տասնյակից ավելի երկրներ հավանություն են տվել պատվաստանյութին շտապ կիրառման համար, եւ այժմ, երբ այն ստացել Է The Lancet-ի հավանությունը, պատրաստուկի ավելի լայն կիրառման հնարավորությունն աճել Է»:

«Սպուտնիկ V»-ն զգալիորեն ավելի Էժան Է իր արեւմտյան մրցակիցների համեմատությամբ եւ պահանջում Է պահպանման այն նույն ուլտրասառը ենթակառուցվածքը, որը դժվարացնում Է Pfizer պատվաստանյութի տարածումը զարգացող երկրների մեծ մասում, գրում Է հոդվածի հեղինակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները դադարեցված են

ՖԻԴԵ-ի նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլի բացմանը

ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Արևելագիտության ինստիտուտը՝ Հայաստան-արաբական երկրներ և Հայաստան-սփյուռք գիտական հարաբերությունների կամուրջ

Հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը հաղթել է միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանակարգում

Մհեր Գրիգորյանն ու Ֆլորիան Էսկյուդիեին քննարկել են Հայաստան–Ֆրանսիա առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

Փաշինյանն ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները

2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Կարմիր գիրքը սպասում է թարմացման. Հայաստանում սկսել են կենդանական աշխարհի նոր գնահատման աշխատանքները

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան