Գործադիրն առաջարկում է վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցումն ավելի քիչ չափով բարձրացնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկած՝ վիրավորանքի և զրպարտության համար նյութական փոխհատուցման ավելի բարձր սահմանաչափերը փոփոխել՝ սահմանելով ավելÇ նվազ սահմանաչափեր՝ 2 մլն դրամ և 3 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով, մասնավորապես, առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Փոխնախարարի խոսքով՝ թեև կա մինչև 2 մլն դրամի սահմանաչափ, սակայն դատարանները կիրառում են 50-150 հազար դրամի չափով սանկցիա: Առավելագույն շեմի կիրառություններ գրեթե չեն հանդիպում: «Հետևաբար, մենք առաջարկում ենք, որ ողջամիտ հարաբերակցում, արդար հավասարակշռություն ապահովվի սահմանադրական երկու արժեքների միջև՝ խոսքի ազատության, ինչպես նաև պատվի, արժանապատվության սահմանադրական արժեքների միջև: Եվ առաջարկու ենք այս փոխհատուցման չափը բարձրացնել ոչ ավելի, քան, վիրավորանքի դեպքում՝ 2 մլն դրամը, իսկ զրպարտության դեպքում՝ 3 մլն դրամը՝ հաշվի առնելով նաև, որ քրեական պատասխանատվության դեպքում անգամ տուգանքը չի կարող գերազանցել 3 մլն դրամը»,-ասաց Վահե Դանիելյանը:

Նա նշեց, որ առաջնային նպատակը ոչ թե տուգանքն է, այլ հասցված վնասի փոխհատուցումը: Այսպիսով, նախարարության կարծիքով՝ վերին սահմանաչափը պետք է չգերազանցի, համապատասխանաբար, 2 մլն դրամը և 3 մլն դրամը:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը նշեց, թե ինքը կողմ է, որ զրպարտության համար անգամ ազատազրկում կիրառվի, սակայն հետաքրքրվեց, թե սանկցիաները բարձրացնելով որքանո՞վ են իրատեսական համարում նախագծի ի կատար ածումը:

Փոխնախարարն արձագանքեց՝ միայն սանկցիայի բարձրացմամբ մատնանշված խնդիրները չեն լուծվելու, դրա համար էլ առաջարկել են ավելի քիչ չափով բարձրացում՝ մինչև 2 մլն և 3 մլն սահմանաչափերը:

Հայերեն

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար