Միջազգային

Պարագվայում յոթ մարդ Է զոհվել ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործմանման հետեւանքով. ABC

1 րոպեի ընթերցում

Պարագվայում յոթ մարդ Է զոհվել ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործմանման հետեւանքով. ABC

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայում յոթ մարդ Է զոհվել եւ մեկը՝ ծանր վերքեր ստացել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործմանման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է ABC պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել օդանավի կործանման պատճառը: Թռիչքն անցկացվել Է նորմալ պայմաններում, անձնակազմը որեւԷ անսարքության մասին չի հաղորդել դիսպետչերներին: Ողջ մնացածը՝ 19-ամյա պատանի Է, որն ինքնաթիռ Է բարձրացել օդանավի կապիտանի թույլտվությամբ: Այժմ նա գտնվում Է հիվանդանոցում: Ողբերգությունը տեղի Է ունեցել անձնակազմի հետ վերջին կապից մեկ րոպե անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում