Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 4 զինծառայող
1 րոպեի ընթերցում
![Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 4 զինծառայող](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1042842.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել ադրբեջանցի 4 զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: