Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

1 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 9-ին գումարվող քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 16 հարց:

«Քննարկվեցին և հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվեց մինչև երեք ժամ»,- ասված է հաղորդագրությունում:

Ազգային ժողովի խորհրդի փետրվարի 8-ի նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում