Տարածաշրջանային

Թբիլիսիում ցուցարարները պահանջում են հանել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ցուցարարները պահանջում են հանել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են հանել երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թբիլիսիում կազմակերպված հերթական ակցիային մասնակցում են բիզնես ոլորտի, զբոսաշրջային ընկերությունների, սրճարանների և ռեստորանների ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ և այլն:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 261 հազար 620 է: Մինչ օրս վիրուսից մահացել է 3269 մարդ, առողջացել` 252 հազար 815 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում