Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 602 մարդ. մահերի թիվն ավելացել է 11-ով
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 602 մարդ. մահերի թիվն ավելացել է 11-ով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1042612.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261 հազար 620 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 569 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է252 հազար 815 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 3269:
Հայաստանում փետրվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք, առողջացել է 227 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167937 դեպք, որոնցից 159 հազար 577-ն` առողջացած, 3114-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 պացիենտ: