Ֆրանսիայի վարչապետը չի բացառել երկրում կրկին կարանտին հայտարարելու հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պարագայում երկրի իշխանությունները կարող են որոշում ընդունել երկրում երրորդ անգամ կարանտինի ռեժիմ հաստատելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ouest-France պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը:

«Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մեզ կհաջողվի հաղթահարել համավարակը առանց կարանտինի նոր ռեժիմի հայտարարման: Ակնհայտ է, որ վերջին օրերին Ֆրանսիայում համավարակի տեմպերը նվազել են: Դա եղել է նաև այն միջոցների շնորհիվ, որոնք իշխանությունները ձեռնարկել են շաբաթների ընթացքում: Նոր կարանտինը կհայտարարվի, եթե իրավիճակը կտրուկ վատթարանա»,- հայտնել է վարչապետը:

Անդրադառնալով հարցին, որ մեծ թվով ֆրանսիացիներ հանդես են գալիս կարանտին հայտարարելու օգտին՝ Կաստեկսն ասել է. «Ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Մի մոռացեք, որ կարանտինի արդյունավետությունից բխում է, որ մեծ թվով խանութներ, ինչպես նաև դպրոցներ պետք է փակվեն: Իսկ Ֆրանսիան դասվում է այն երկրների շարքին, որոնց հաջողվեց համավարակի սկզբից հնարավորինս երկար ապահովել դպրոցների աշխատանքը, և մենք կարող ենք հպարտանալ դրանով»:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները