Միջազգային

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովենը:

Այդուհանդերձ, Կերկհովենը կոչ է արել երկրներին, որտեղ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում է գրանցվում, շարունակել պահպանել սանիտարական միջոցները:

Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած մարդկանց թիվն ավելի շատ է, քան վարակվածներինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում