ՌԴ֊ն պատրաստ է համավարակի հաղթահարման հարցում աջակցել գործընկերներին. Միշուստին

3 րոպեի ընթերցում

ԱԼՄԱԹԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հավելյալ քայլեր, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև ստեղծվեն բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Ալմաթի քաղաքից, այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։

«Նախորդ տարին դյուրին չէր ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է մեր համագործակցության կարևոր ուղղություններից մնալ։ Ակնհայտ է, որ վճռորոշ գործոն կլինի պատվաստման համար հնարավորությունների ստեղծումը։

Ինչպես գիտեք Ռուսաստանում արդեն երկու պատվաստանյութ գրանցված է, սպասվում է երրորդի գրանցումը, և ՌԴ նախագահի որոշմամբ սկսվել է մասսայական անվճար պատվաստման գործընթաց։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին այս հարցում ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը և կիսվել մեր փորձով»,֊ասաց ՌԴ վարչապետը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև այլ քայլեր ձեռնարկել ոչ միայն վարակի տարածումը կանխելու, այլև միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Որպես պիլոտային ծրագիր գործարկվել է «Ճամփորդում եմ առանց Covid 19- ի» ծրագիրը։ ՌԴ վարչապետի խոսքով, այդ ծրագրով աշխատում են Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը, սակայն նա հույս հայտնեց, որ այդ երկրների ցանկը կընդլայնվի։ Դա հնարավորություն կտա մարդկանց ազատ տեղաշարժվել, մեկնել ճանապարհորդության կամ աշխատանքի նպատակով։

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին