Միջազգային

Չինաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հետ գերազանցել Է 100 մլրդ դոլարը

2 րոպեի ընթերցում

Չինաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հետ գերազանցել Է 100 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալը 2020 թվականին առաջին անգամ գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 17 պետությունների հետ (բացառությամբ Ռուսաստանի – ծանոթ. խմբ.) անցյալ տարի առաջին անգամ գերազանցել Է 100 միլիարդ դոլարը՝ ավելանալով 8,4 տոկոսով՝ մինչեւ 103,45 միլիարդ դոլար»,- հայտնել Է նա ամենշաբաթյա ճեպազրույցում:

Ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը մշտապես ձգտում Է բարձրացնելու համագործակցության ինտենսիվությունն ու ընդլայնելու ընդգրկումը: Ինչպես ճշտել Է նա, 2020 թվականի վերջի դրությամբ այդ տարածաշրջանում ՉԺՀ-ի ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 3,14 միլիարդ դոլար:

Համապատասխանաբար, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների կողմից Չինաստանի տնտեսությունում ներդրված կապիտալի ծավալը գերազանցել Է 1,72 միլիարդ դոլարը: Ինչպես պարզաբանել Է Գաո Ֆենը, այդ երկրների հետ փոխգործակցելիս չինացի ներդրողներին ամենից շատ հետաքրքրում են Էներգետիկան, արդյունահանող ճյուղերը, լոգիստական եւ ենթակառուցվածքային նախագծերը, ինչպես նաեւ ավտոմոբիլաշինությունը:

Համագործակցության կարեւոր ուղղություններից մեկը դարձել են երկաթուղային փոխադրումները. 12 ամսում Հունգարիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան եւ Չեխիան ՉԺՀ են ուղարկել եւ այնտեղից ընդունել շուրջ 12,4 հազար բեռնատար շարժակազմ: «Մենք Էլ ավելի ակտիվորեն կօգտագործենք առկա ներուժը, որպեսզի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ մեր փոխգործակցությունն անցնի ավելի բարձր մակարդակ»,- ամփոփել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում