Անահիտ Ավանեսյանն այցելել է Ուռուցքաբանության և Արյունաբանական կենտրոններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը և Գևորգ Սիմոնյանը, առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանն այցելել են ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ոլորտի պատասխանատուները շրջել են վերանորոգված բաժանմունքներով, եղել քիմիաթերապիայի բացօթյա սրահում, ծանոթացել վիրահատարանի ու վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանը, այցելել Կանանց առողջության նորաբաց կլինիկա ու թորակալ վիրաբուժության բաժանմունք:

Նարեկ Մանուկյանը ներկայացրել է կենտրոնի կարողություններն ու առկա հնարավորությունները, վերջին շրջանում կատարված բարեփոխումներն ու սարքերով հագեցվածությունը: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին, ինչպես նաև նախատեսվող անելիքներին:

Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել բոլոր փոփոխությունները և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ու նյութատեխնիկական հագեցվածությունը բուժման գործընթացում ցանկալի արդյունք կապահովեն:

Այնուհետև, նախարարն ու տեղակալներն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և տնօրեն Սամվել Դանիելյանի հետ շրջել հաստատության տարածքում:

Սամվել Դանիելյանը ներկայացրել է կենտրոնում կատարված փոփոխությունները, առկա կարողություններն ու հնարավորությունները:

Անահիտ Ավանեսյանն այցի ընթացքում հանդիպել է բուժման մեջ գտնվող երեխաներին, զրուցել ծնողների հետ, հետաքրքրվել փոքրիկների բուժման ընթացքով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

Այցի ավարտին կայացել է հանդիպում Արյունաբանական կենտրոնի անձնակազմի հետ: Վերջիններս ներկայացրել են կենտրոնի նվաճումներն՝ ըստ ուղղությունների, կիսվել խնդիրներով ու նոր մտահղացումներով:

Նախարարը ողջունել է հավակնոտ ծրագրերի իրականացմանն ուղղված կենտրոնի անձնակազմի վճռականությունը և ընդգծել, որ պոտենցիալն ակներև է՝ տարածաշրջանում լավագույն ու մրցունակ արյունաբանական ծառայություն ունենալու առումով:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով