Միջազգային

Մակրոնը Նավալնիի ազատազրկմանն անդրադարձել է ռուսերենով

2 րոպեի ընթերցում

Մակրոնը Նավալնիի ազատազրկմանն անդրադարձել է ռուսերենով

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, Թվիթերում գրառումը ռուսերեն է կատարել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մակրոնը դատապարտել է ՌԴ իշխանություններին և հանդես եկել Նավալնիին ազատ արձակելու կոչով: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- գրել է Մակրոնը:

Նավալնիի դատապարտումը քննադատել են նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի իշխանությունները, Եվրոպական միության ներկայացուցիչները:

Մոսկվայի դատարանն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման: «Իվ Ռոշեի» հափշտակությունների մասին գործով պայմանական ազատազրկումը փոխարինվել է իրականով: Ըստ այդմ, Նավալնին ընդհանուր ռեժիմի գաղութում կանցկացնի 2 տարի 8 ամիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում