Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար ծովակալ Չառլզ Ռիչարդը հայտարարել Է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մասին նա գրել Է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական հրատարակության փետրվարյան թողարկման համար հոդվածում: Ռիչարդը նշում Է, որ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներից ի վեր Պենտագոնը չի քննարկել միջուկային տերությունների հետ ուղղակի ռազմական բախման հավանականությունը, բայց այժմ իրադրությունը փոխվել Է: «Առկա Է այն բանի իրական հնարավորությունը, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ իրական ճգնաժամը կարող Է արագորեն վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, եթե, նրանց կարծիքով, սպառազինության սովորական տեսակների կիրառմամբ հարվածքի դեպքում սպառնալիք առաջանա քաղաքական կառուցվածքի կամ պետության համար»,-հայտարարել Է Ռիչարդը:

Ծովակալի խոսքով՝ չի կարելի բացառել, որ պոտենցիալ հակառակորդը կորոշի միջուկային զինանոց օգտագործել: Ինչպես կարծում Է Ռիչարդը, քանի դեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կենտրոնացել Է ահաբեկչության դեմ պայքարի վրա, Ռուսաստանն ու Չինաստանն սկսել են ագրեսիվ քաղաքականություն վարել՝ միջազգային նորմերին մարտահրավեր նետելով ուժային միջոցներով, որոնք չեն եղել սառը պատերազմի թեժ ժամանակներից ի վեր: Նման գործողությունները, ամերիկացի ծովակալի կարծիքով, չպետք Է առանց պատասխան մնան Վաշինգտոնի կողմից: «Մենք պետք Է ակտիվորեն մրցակցենք նրանց ագրեսիան զսպելու համար»,-գրում Է Ռիչարդը: Բացի այդ, նա նշել Է Չինաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունների «սթափեցնող» աճը: Մասնավորապես, Ռիչարդը մանրամասնորեն նկարագրել Է Ռուսաստանի միջուկային ուժերի արդիականացումը եւ Մոսկվայի կողմից նոր սպառազինությունների մշակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ