Միջազգային

Փարիզում Սենա գետի մակարդակը բարձրացել է.ափամերձ որոշ հատվածներ փակ են

1 րոպեի ընթերցում

Փարիզում Սենա գետի մակարդակը բարձրացել է.ափամերձ որոշ հատվածներ փակ են

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում Սենա գետի մակարդակը, անձրևների հետևանքով, բարձրացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դրանով պայմանավորված ափամերձ որոշ հատվածներ, այդ թվում, Լուվրից ոչ հեռու, փակվել են: Փարիզի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 4 մետր: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ գոտիներ փակ են: Օդերևութաբանական վտանգի մակարդակը բարձրացվել է մինչև դեղին աստիճանի: Սա նշանակում է, որ մեծ է ջրհեղեղի կամ ջրի մակարդակի արագ բարձրացման վտանգը: Մասնագետները նշում են, որ դա մեծ վնասներ չի պատճառի, սակայն իրավիճակը պահանջում է հատուկ զգուշավորություն:

2018 թվականի հունվարին Սենայի մակարդակը բարձրացել էր մինչև 5.88 մետրի, իսկ 1910 թվականի հունվարին՝ 8.62 մետրի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում