Տարածաշրջանային

Հայաստանն Ադրբեջանին 5 գերիների դիմաց վերադարձրել է 1-ին

1 րոպեի ընթերցում

Հայաստանն Ադրբեջանին 5 գերիների դիմաց վերադարձրել է 1-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», - ասել է Մուրադովը:

Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում