ԵԽԽՎ կոմիտեն խորհուրդ է տվել հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:

«Ուկրաինական պատվիրակության ոչ մի ուղղում աջակցություն չի ստացել: ԵԽԽՎ հետագա կառուցողական մոտեցման հույս ունենք»,- ասել է նա:

Նիստի առաջին օրը ուկրաինական պատվիրակության ղեկավար Մարիա Մեզենցեւան առաջարկեց վիճարկել ռուսական պատվիրակության լիազորությունները: Դրանից հետո, ըստ կանոնադրության, կազմակերպվել է քվեարկություն: Առաջարկին աջակցություն է հայտնել 38 խորհրդարանական՝ 5 տարբեր ազգային պատվիրակություններից:

Մեկնաբանելով ուկրաինական կողմի գործողությունները՝ Սլուցկին ասել է, որ եթե Վեհաժողովը լիովին չհաստատի ռուս խորհրդարանականների իրավունքները, նրանք կհեռանան Ստրասբուրգից և չեն մասնակցի նստաշրջանին:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres