Հասարակական

ՀՀ-ում 2014 թվականից ի վեր առաջին անգամ գրանցվել է ծնունդների թվի աճ`նախորդ տարվա համեմատությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրելվերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագրի արդյունքների մասին: Նախարարությունը նաև հայտնել է, որ Հայաստանում2014 թվականից ի վեր առաջին անգամ գրանցվել է ծնունդների թվի աճ` նախորդ տարվա համեմատությամբ

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը:

«Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը:

Ծրագրի շահառու էին` 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո ծառայության պայմաններում զոհված որդու ծնողները:

Նշենք, որ նախորդ տարի շահառուների ցանկն ընդլայնվել է` սահմանամերձ համայնքների քանակը 38-ից դառնալով 186:

Չնայած տարին ծանր էր` կորոնավիրուսային հիվանդության համավարակով և պատերազմական դրությամբ պայմանավորված, այնուամենայնիվ արդեն կարող ենք խոսել անպտղության բուժման ծրագրի որոշակի արդյունքների մասին:

Այսպիսով` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ միջոցների կիրառմամբ անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա: Ծրագիրը շարունակական է, և շատ ու շատ ընտանիքներում կրկին նոր կյանք սկիզբ կառնի:

Միաժամանակ, հավաքագրված տվյալների համաձայն (վիճակագրության մեջ ներառված չեն Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց ծննդաբերությունների թիվը)` նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է 36289 ծնունդ, ինչը 211-ով ավելի է 2019 թվականին արձանագրված ծնունդների համեմատ:

Հարկ է նշել, որ 2014 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվել ծնունդների թվի աճ` նախորդ տարվա համեմատությամբ»:

Հայերեն

Մայր Աթոռում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկա քարաբեկոր է ընկել

Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա

Զելենսկին դադարեցրել է այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կիևի վրա ռուսական ուժերի հարձակման պատճառով

Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է. Հունաստանի պաշտպանության նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին

Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառում են կազմակերպել

Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ Շիրակի մարզում