Սուրեն Պապիկյանը համայնքապետերին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,26 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 26-ին Շիրակի մարզպետարանում համայնքապետերին և տարբեր կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հերոսների հիշատակը: Այնուհետև՝ նա շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի, ներկա մարզպետ Հովհաննես Հարությունյանին էլ՝ այս դժվարին ժամանակահատվածում մարզի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար: Նաև շնորհակալություն հայտնեց այն համայնքապետերին, որոնք արձագանքելով կոչերին, առանց մեկ վայրկյան հապաղելու մեկնեցին առաջնագիծ: Սուրեն Պապիկյանը բարձր գնահատեց ԱԺ պատգամավորների աշխատանքը: «Հատուկ շնորհալկալություն ԱԺ մեր գործընկերներին, թե համավարակի, թե պատերազմի ընթացքում իրենց գործունեության համար, և այսօր էլ կան խնդիրներ, որոնցում նրանց ներգրավվածությունը պակաս չէ, քան գործադիրինը»: Նախարարն ընդգծեց, որ իր ղեկավարման ընթացքում մեկը մյուսի գործը շարունակող երեք մարզպետ է ունեցել Շիրակը: Պապիկյանը հույս ունի, որ Հարությունյանն ավանդույթը չի խախտի: Այս պահին առաջնային է մարզում համերաշխության և միասնականության մթնոլորտի պահպանումը: Գործնական առումով առաջիկայում մեծ աշխատանք ունեն:

Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման: Ասաց, որ 2021 թվականը լինելու է ուժերի ներդրման տարի: «Ինքներս մեզ ապացուցելու ենք, թե ինչի ենք մենք պատրաստ հանուն մեր հայրենիքի; Հարգելի ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, պետական մարմինների ղեկավարներ, բոլորիցդ ակնկալոմ եմ փոխգործակցություն: Ես համոզված եմ, որ կհասնենք այն օրվան, որ ինչքան էլ 2020-ը ցավոտ մնա պատմության մեջ, 2021 ու հետագա մյուս տարիները ֆիքսելու ենք որպես վերածննդի տարիներ»,- ասաց Հովհաննես Հարությունյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում