Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Հունաստանը Ֆրանսիայի հետ կնքել է կործանիչների ձեռք բերման գործարք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը 2.8 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Ֆրանսիայի հետ՝ ձեռք բերելու 18 Rafale կործանիչներ, քանի որ հարևան Թուրքիայի հետ լարվածությունը շարունակում է բարձր մնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ABC news-ը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին Աթենքում ստորագրել է համաձայնագիր՝ հուլիսից սկսած Dassault Aviation- ի 12 օգտագործված և 6 նոր ինքնաթիռներ առաքելու մասին:

ABC news-ը նշել է, որ Ֆրանսիան անցել է Հունաստանի կողմը ՝ Էգեյան ծովի և Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճում, որը վերջին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին և Թուրքիային հասցրել է պատերազմի եզրին:

Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են վերսկսել բանակցությունները, որոնք ուղղված են վեճը խաղաղ ճանապարհով լուծելուն: Երկու երկրների բարձրաստիճան դիվանագետները երկուշաբթի օրը հանդիպել են Ստամբուլում ՝ վերսկսելու համար գրեթե 5 տարի ընդհատված գործընթացը:

Սակայն Աթենքը նշում է, որ կշարունակի միլիարդավոր եվրո արժողությամբ ծրագիրը ՝ երկրի ֆինանսական ճգնաժամի պատճառով տարիներ շարունակ տեղի ունեցած կրճատումներից հետո իր ռազմական արդիականացման համար:

Հայերեն العربية Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ