Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, առողջացել է 224 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք, առողջացել է 224 քաղաքացի, մահացել՝ 8 -ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ:Մեկ օրում կատարվել է 779 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 637544-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ն` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-իորոշմանհամաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Հայերեն English Français Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-15/09/26

Ասիական ինդեքսներ - 15/09/26

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Օքսֆորդի՝ Հայաստանի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ

ՌԴ դեսպանը կանչվել է Դանիայի ԱԳՆ՝ ուղղաթիռի ուղղությամբ լուսարձակող հրթիռների արձակման կապակցությամբ

Բուլղարիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավորները Սոֆիայում քննարկել են երկրի ներկա վիճակն ու ապագան․ BTA

Հայաստանի ռիսկի պրոֆիլը փոխվել է․ ՀՀ ԿԲ նախագահ

Ճամփորդական արտոնությունների նոր փուլի մեկնարկը Հայաստանում․ IDBank-ը առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ներկայացնում է Visa Wizz Air Platinum քարտը

Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

ԱՀԿ-ն կարծում է, որ Կոնգոյում էբոլայի համաճարակի բռնկման առավելակետը դեռ չի անցել