1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբանԼարի Քինգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հրապարակել է Քինգի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:
Լարի Քինգըկարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ:
Նա հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։Քինգը հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:
2012 թվականի հուլիսից նա վարում էր Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։