Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ներկայացուցչությանը:

«Ուկրաինայի զինված կազմավորումները, օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքը, հարված են հասցրել ԴԺՀ ժողովրդական միլիցիայի դիրքերին՝ Ստարոմիխայլովկա ավանի շրջանում: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեր հանրապետության զինծառայողը», - գործակալությունը մեջբերում է Դոնեցկի ներկայացուցչության հաղորդագրությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ շփման գծում իրավիճակն օրեցօր վատթարանում է, մարտական գործողությունների ակտիվացումն արձանագրվում է բոլոր ուղղություններով:

«Կոչ ենք անում ուկրաինական կողմին դադարեցնել զինված սադրանքները, այլապես մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ», - նախազգուշացրել է Դոնեցկի ներկայացուցչությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում