ՌԴ-ի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ը, իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Հեռավոր Արևելքում: Բողոքի ակցիաներ են կազմակերպվելԽաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: Հաղորդվել էր մի քանի տասնյակ անձանց ձերբակալության մասին:

Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: Այժմ ռուս իրավապահները շարունակում են բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին:

Հայերեն Русский

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում