COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 98 միլիոնից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 98 միլիոն 802 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 117 հազարից: Ապաքինվել է ավելի քան 71 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 25 մլն 390 հազար 042 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 424 հազար 177 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 640 հազար 544-ի, մահերինը՝ 153 հազար 221-ի:

Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 8 միլիոն 755 հազար 133 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 215 հազար 299 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 698 հազար 273 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 20 հազար 921 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 68 հազար 971 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 583 հազար 907, մահերինը՝ 95 հազար 981:

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 360 հազար 852 վարակվածության ընդհանուր, 57 հազար 225 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 252 հազար 972-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 038 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 83-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 88 հազար 911 է, որից ապաքինվել է 82 հազար 138-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 635:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 218-ը:

Հայերեն Français Русский

Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժենա 150 դրամ. Երևանի ավագանին ընդունեց որոշումը

Վարչապետ Փաշինյանը խոսեց սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին

Վարչապետը բացահայտեց, թե ինչ առաջարկ է Հայաստանն Ադրբեջանին արել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ

Երևանի ավագանու արտահերթ նիստ

Փետրվարի 1-ից մեկ ուղևորությունը 150 դրամ. ավագանին հաստատեց

Ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել