1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հյուսիսում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով տուժել է 30 մարդ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով The Jerusalem post-ին, երկու քաղաքացի գտնվում է ծանր վիճակում:
Պայթյունի հանգամանքները դեռ պարզ չեն:
Այս պահին վարկածներից մեկը պայթուցիկ սարքի կիրառումն է: