Միջազգային

Արմին Լաշետը ընտրվել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ

1 րոպեի ընթերցում

Արմին Լաշետը ընտրվել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Արմին Լաշետը պաշտոնապես ընտրվել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, հունվարի 15-16-ին տեղի ունեցած համագումարի պատվիրակների քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփել են կուսակցության գլխավոր քարտուղար Պաուլ Ցիմիակը եւ Բունդեսթագի անդամ Թոմաս դե Մեզյերը:

Անցած շաբաթ տեղի է ունեցել պատվիրակների օնլայն քվեարկությունը ։ Բոլոր թեկնածուները, ներառյալ պահպանողականների խմբակցության նախկին առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը եւ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռեթգենը, ավելի վաղ հայտարարել էին, որ ճանաչում են քվեարկության արդյունքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում