Միջազգային

ԱՀԿ-ն կսկսի քննարկել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալները

3 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն կսկսի քննարկել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալների քննարկումը, այն կարող Է տեւել մի քանի օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) հաղորդել Է, որ խոսքը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումային հայտի նախահանձնման ընթացակարգի մասին Է: Պատվաստանյութի արտադրողներն անցյալ տարվա վերջին հավաստագրման հայտ են ներկայացրել ԱՀԿ-ի կենտրոնակայան:

ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը հունվարի 19-ին ասել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը թույլատրվածների ցուցակում ընդգրկելու շուրջ բանավեճերը կարող են տեւել մի քանի օր: «Այն, որ այդ բանավեճերն անցկացվելու են, խոսում Է այն մասին, որ մենք գտնվում ենք բավականին լավ փուլում: Բայց պարտադիր չԷ, որ այդ բանավեճերն ավարտվեն հենց այդ օրը: Օգտագործման համար պատրաստուկների ցուցակում ընդգրկելու թույլտվությունը փորձագետների կողմից կտրվի միայն այն ժամանակ, երբ նրանց բավարարեն բոլոր տվյալները (պատվաստանյութի վերաբերյալ)»,-նշել Է նա:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն արագացված ընթացակարգի շրջանակներում գրանցվել Է ԱՄԷ-ում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում: Այն նաեւ գրանցվել Է Ռուսաստանում եւ Բելառուսում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն դարձել Է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում