Մշակույթ

Կհրապարակվեն «ՌեԱնիմանիա» 2020-ի մրցանակակիրների անունները

1 րոպեի ընթերցում

Կհրապարակվեն «ՌեԱնիմանիա» 2020-ի մրցանակակիրների անունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հունվարի 27-ին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հատուկ միջոցառում կիրականացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին տեղի կունենա 2020 թվականի փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, մանրամասներ կներկայացվեն 2021 թվականի փառատոնի ծրագրերի վերաբերյալ, կկազմակերպվի Վրեժ Քասունու երգիծանկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կփոխանցվի բարեգործական ծրագրերի:

Նույն օրը կցուցադրվի գերմանացի երգիծանկարիչ Ռեյնհարդ Կլայսթի և հայկական FIX (Freedom is Expensive) խմբի համատեղ համերգ-պերֆորմանսը:

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնը 2020-ին անցկացվել է առցանց եղանակով։ Փառատոնի շրջանակում REA-ON հարթակում կազմակերպվել են առցանց աշխատարաններ, որոնցում հանդես են եկել կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք իրենց հարուստ փորձն են փոխանցել մասնակիցներին և հնարավորություն ընձեռել հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի կինոգործիչների փորձին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում