Բայդենը պաշտոնակալությունից հետո կդադարեցնի արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնող Ջոզեֆ Բայդենը պաշտոնակալությունից անմիջապես հետո կկարգադրի դադարեցնել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին: Այդ մասին հաղորդվում Է դեմոկրատի անցումային անձնախմբի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր իր հայտարարության մեջ ընտրված նախագահ Բայդենը կնշի արտակարգ դրության ռեժիմի գործողության անհապաղ դադարեցման մասին, որն օգտագործվել Է որպես առիթ այլ հիմնադրամներից միջոցներն արգելապատի կառուցման համար վերաուղղորդումն արդարացնելու նպատակով,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հայտարարությունը կբովանդակի արգելապատի կառուցման նախագծերն անհապաղ դադարցենելու կարգադրություն, որպեսզի կատարվի դրանց ֆինանսավորման եւ կապալառուների ընտրման ժամանակ մեթոդենի օգտագործման օրինականության հանգամանալից վերլուծություն, ինչպես նաեւ հիմնադրամների վերաուղղորդման լավագույն միջոցների որոշման համար, որոնք նախորդ վարչակազմի կողմից հատկացվել են արգելապատի կառուցմանը»:

Բայդենը մտադիր Է նաեւ հունվարի 20-ին ստորագրել մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղմացնում են ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը: Խոսքը վերաբերում Է այն երիտասարդների համար արտաքսման տարկետման վերադարձին, որոնց ԱՄՆ են բերել տակավին երեխա ժամակ: Այն սահմանվել Էր Բարաք Օբամայի օրոք, բայց չեղյալ Է հայտարարվել Թրամփի օրոք: Բայդեը նաեւ կստորագրի հրամանագիր, որը վերացնում Է մի շարք արաբական եւ աֆրիկյան երկրների ներկայացուցիչների ԱՄՆ մուտքի՝ Թրամփի մտցրած սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres