Միջազգային

Pfizer-ը եւ BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի արտադրության համար

1 րոպեի ընթերցում

Pfizer-ը եւ BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի արտադրության համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pfizer եւ BioNTech ընկերությունները ծրագիր են մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է ընկերությունների հայտարարության մեջ:

«Pfizer-ը եւ BioNTech-ը մշակել են պլան, որը թույլ կտա ավելացնել արտադրական հզորությունները Եվրոպայում և ավելի մեծ չափաբաժին մատակարարել երկրորդ եռամսյակում»,- տեղեկացնում են ընկերություններից:

Նշվում է, որ արտադրության արդիականացումը ժամանակավորապես կհանգեցնի մատակարարումների ծավալների կրճատմանը:

«Մենք կվերադառնանք Եվրոպական միություն մատակարարումների նախնական ժամանակացույցին այս շաբաթ, որը կսկսվի հունվարի 25-ին»,- հայտնում են ընկերությունները:

Ավելի վաղ Եվրամիության մի շարք երկրներ հայտարարել էին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր են ստանում սպասվածից քիչ քանակությամբ և բողոքել էին պատվաստանյութի ապագա մատակարարումների անորոշ ժամկետներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում