Ուկրաինայում արգելել են սպասարկման ոլորտում ռուսերենի օգտագործումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի, որպես պետական լեզվի գործածության ապահովման մասին» օրենքի նորմը, համաձայն որի սպասարկման ոլորտում բոլորը կխոսեն միայն ուկրաիներեն լեզվով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այսուհետև բոլոր ծառայություն մատուցողները (ոչ միայն առևտրի ոլորտում) պարտավոր են հաճախորդներին սպասարկել բացառապես պետական լեզվով և միայն իրենց անձնական խնդրանքով անցնել այլ լեզվի: Ռուսերենով սպասարկելու դեպքում այժմ պաշտոնապես կարելի է բողոքել, նման խախտման համար տուգանք է սպառնում։

«Այս ամենը նշանակում է, որ ուկրաինացի սպառողը վերջապես պետական լեզվով սպասարկվելու իրավունք կստանա՝ սուպերմարկետում կամ ինտերնետ-խանութում, սրճարանում կամ ռեստորանում, բանկում կամ դեղատանը, բենզալցակայանում կամ կայարանում, մարզասրահում կամ գրադարանում»,- այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է պետական լեզվի պաշտպանության լիազոր Տարաս Կրեմինը:

Նա հավելել է, որ գնապիտակների, ցուցումների, տեխնիկական բնութագրերի, մակնշման, տոմսերի և մենյուի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը այժմ պետք է լինի ուկրաիներեն, թեև կարող է կրկնվել այլ լեզուներով: Կայքերը նույնպես պետք է թարգմանել պետական լեզվով, և օգտագործողը պետք է հնարավորություն ունենա ավտոմատ կերպով մուտք գործել կայքերի ուկրաիներեն տարբերակ, ինչից հետո ցանկության դեպքում կարող է անցնել մեկ այլ լեզվի:

Օմբուդսմենի խոսքով՝ սպասարկման ոլորտի անցումը ուկրաիներեն կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և պետական լեզվի զարգացմանը:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ անհարգալից վարք դրսևորած տղամարդը ձերբակալվել է

Իսրայելն ընդլայնում է ռազմական կարողությունները. ձևավորվում են Տիեզերական ուժեր

ԱՄՆ-ն և Ուզբեկստանը 12 մլրդ դոլարի 54 համաձայնագիր են ստորագրել

Ալբերտայի նահանգն, ըստ նախնական տվյալների, դեմ է քվեարկել Կանադայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացմանը

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին