Քաղաքականություն

Պետք է հասկանալ ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

1 րոպեի ընթերցում

Պետք է հասկանալ ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,այդ մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման նախնական ժամկետ կա՞, Մակունցը պատասխանեց. «Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու անպայման կհրապարակենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք, որոնց ընթացքում քաղաքական ուժերի հետ քննարկում է ընտրությունների անցկացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում