Տարածաշրջանային

Շուշիում ավտովթարի հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը վնասվածքներ են ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի քաղաքում հունվարի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքովմահացել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը ստացել են վնասվածքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Հայերեն