Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն կցրվի. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավ-արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք Հայաստանի տարածք: Այն նպաստելու է, որ Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն ցրվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ավելացնելով, որ հոսանքների ներհոսքին որոշ չափով արդեն արձագանքել է Արարատյան դաշտավայրը և Երևանը:

«Հունվարի 10-ի նույն ժամի հետ համեմատ այսօր արդեն ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: Առաջիկա օրերին պատկերը որոշակիորեն կմեղմվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, ինչը հատկապես նկատելի կլինի հունվարի 14-15-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա նկատեց, որ այս օրերին Հայաստանում տաք է Տավուշում, Սյունիքում՝ գրանցվել է մինչև +18 աստիճան տաքություն: Լոռիում օդի ջերմաստիճանը եղել է մինչև +14 աստիճան: Միայն Արարատյան դաշտում ու Երևանում է ցածր ջերմային ֆոն, սակայն արդեն փոփոխություն նկատվում է:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան