Միջազգային

Ջակարտայի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը մարդատար Boeing 737 ինքնաթիռի հետ

1 րոպեի ընթերցում

Ջակարտայի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը մարդատար Boeing 737 ինքնաթիռի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Flightradar24» պորտալը: Պորտալը նշում է, որ կապը կորցնելու պահին ինքնաթիռը եղել է 3000 մետր բարձրության վրա:

Իդոնեզիայի իշխանությունն արդեն լրատվամիջոցներին հաստատել է այդ տեղեկությունը: Ինքնաթիռում եղել է 59 ուղեւոր, այդ թվում ՝ 6 երեխա, հաղորդում է ինդոնեզական Republika թերթը: Օդանավը ուղևորվում էր Արեւմտյան Կալիմանտան նահանգի մայրաքաղաք Պոնտիանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում