ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ, որպես անկախ պատգամավոր: Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո»,- գրել է Հովսեփյանը:
Պատգամավորն իր ընտրողներից ներողություն է խնդրել կայացրած որոշումը նրանց հետ չքննարկելու համար: