Վրաստանն ակնկալում է փետրվարին ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կստանա փետրվարին COVAX-ի միջոցով, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման, արտադրության եւ տարածման համաշխարհային նախաձեռնություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին դեկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն։

«Մենք համագործակցում ենք COVAX հարթակի հետ, որը պարտադիր կերպով մեր երկրից պահանջում է ներկայացնել պատվաստման ծրագիր։ Մենք արդեն ներկայացրել ենք COVAX հարթակ, ինչպես նաեւ ԱՀԿ մեր պատվաստման պլանը: Մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում, որոնք ենթադրում են, որ փետրվարին Վրաստանը կստանա COVAX-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինները», - ասել է Տիկարաձեն։

Ի սկզբանե հաղորդվել էր, որ Վրաստանը պատվաստանյութ կստանա մարտին։ Ավելի վաղ Տիկարաձեի տեղակալ Թամարա Գաբունիան հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները քննարկում են բրիտանական-շվեդական AstraZeneca ընկերության, ամերիկյան Pfizer-ի եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Moderna ընկերության արտադրած պատվաստանյութերի գնման հնարավորությունը:

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Վրաստանում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման միջգերատեսչական հանձնաժողով։ Իշխանությունները ծրագրում են 1,4 մլն դեղաչափ գնել 700 հազար մարդու պատվաստելու համար, ինչը կազմում է բնակչության 20 տոկոսը: Առաջին պատվաստանյութը կստանան տարեցներն ու ծերանոցների բնակիչները, որից հետո պատվաստվելու են բուժաշխատողները։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, որտեղ բնակվում է 3 716 900 մարդ, գրանցվել է փետրվարի 26-ին: Հունվարի 8-ի դրությամբ, երկրում արձանագրվել է վարակի 236 028 դեպք (բնակչության 6,35 տոկոսը), 224 189 մարդ ապաքինվել է, 2 728 հիվանդ մահացել է:

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը