Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԱՄՆ-ում բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ լինել օրենքի գերակայությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:

Վաշինգտոնում վերջին ժամերին ծավալվող զարգացումները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը համարում է անհանգստացնող՝ հայտնելով իր մտահոգությունը ժողովրդավարական գործընթացի ամբողջականության վերաբերյալ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կոչ է անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել ոչ միայն անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, այլև ապահովել, որ բոլոր թեկնածուները, ստանալով անհրաժեշտ քանակությամբ քվե, զբաղեցնեն իրենց պաշտոնները սահմանված կարգով:

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ իրավական համակարգն ապահովում է իշխանության սահուն անցումը, այդուհանդերձ այս գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ զսպվածությունը շարունակում է կենսական լինել նույնիսկ այնպիսի պետությունում, որտեղ կան այդպիսի ուժեղ ինստիտուտներ և հարգանք ժողովրդավարական նորմերի նկատմամբ Ոչ բռնության հրահրումը, ոչ էլ բռնությունը տեղ չունեն ժողովրդավարական գործընթացներում»,-ասված է հայտարարությունում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները