Միջազգային

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների նվազագույն ցուցանիշը հոկտեմբերի 28-ից ի վեր

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների նվազագույն ցուցանիշը հոկտեմբերի 28-ից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր 3 851 դեպք է գրանցվել, դա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 28-ից վեր: Ընդհանուր առմամբ, ՌԴ մայրաքաղաքում հայտնաբերվել է 824 979 վարակակիր, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, մեկ օր առաջ Մոսկվայում գրանցվել է 5 452 հիվանդ։ Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով, կազմել է 0,47 տոկոս։

Մեկ օրում ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 77 մարդ, ապաքինմամբ դուրս է գրվել 6 114 հիվանդ։

Ամբողջ ընթացքում բուժվել է 645 923 մարդ, 11 433-ը մահացել է։ Ներկայումս ՌԴ մայրաքաղաքում շարունակում է բուժումը 167 623 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում