Միջազգային

Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի /Հասեկե նահանգ/ շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍ գործակալությունը՝ հղում անելով սիրական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ ահաբեկչության արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները տեղափոխում են տուժածներին: Ռաս ալ-Այնը գտնվում է թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին:

Ավելի վաղ հաղորդվել էր Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյունի մասին, որտեղ ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում գտնվող աշխատողների վրա: Դրա հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում