Ամանորի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել է 861 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, Ֆրանսիայում հրկիզվել է 861 տրանսպորտային միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Europe 1» ռադիոկայանը: Ֆրանսիական լրատվամիջոցի հավաքագրած տվյալներով այս թիվը շատ ավելի քիչ է, քան 2020-ի ցուցանիշը, երբ դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերն այրվել են 1,457 տրանսպորտային միջոցներ: Վիճակագրական այս անկումը կարելի է պայմանավորել առողջապահական իրավիճակով ու այդ պատճառով սահմանված պարետային ժամով:

«Այդ ցուցանիշը 41 տոկոսով ցածր է նախորդ տարվա ռեկորդային թվից: Հարկ է նշել, որ այս Ամանորի նախօրյակին աննախադեպ էր նաև այն, որ ժամը 20: 00-ից սահմանված է պարետային ժամ, իսկ այդ վայրերում տեղակայվել էին 100,000 ոստիկան և ժանդարմ»,-հայտնում է լրատվամիջոցը:

Հայերեն Français Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար