Հասարակական

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է հայ եւ ռուս ժողովուրդներին Ամանորի առիթով

2 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է հայ եւ ռուս ժողովուրդներին Ամանորի առիթով

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Կապիրկինը իր ուղերձում նշել է, որ 2020 թվականը բոլորի համար դարձել էր լուրջ փորձությունների տարի:

«Կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր կողմերի վրա։ Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեց մեր երկրներին միավորող եղբայրական, դաշնակցային հարաբերությունների պահանջված և անայլընտրանք լինելը և դրանց ավանդաբար բնորոշ հատկանիշները՝ ռազմավարական շահերի ընդհանրությունը, աջակցությունը, օգնության գալու և փոխվստահության պատրաստակամությունը: Այս ուղեբեռով մուտք գործելով նոր տարի՝ մենք ունենք բոլոր հիմքերը՝ չնայած մեր առջև ծառացած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայել դեպի ապագա։

Նոր տարուց մենք միշտ բարի լուրեր ու ուրախ իրադարձություններ ենք ակնկալում։ Ուզում եմ հավատալ, որ այն մեզ չի խաբի։ Մաղթում եմ բոլորիս, մեր ընտանիքներին խաղաղ երկինք, առողջություն և բարեկեցություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- նշել է Կապրկինը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում