ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մտադիր Է բարելավել հնարավորությունները կենսաբանական զենքի կիրառմամբ հարձակման սպառնալիքի կանխման համար: Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է՝ դեկտեմբերի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ունենք զորքեր, որոնք մասնագիտանում են կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքներից պաշտպանության բնագավառում, եւ դրանք (այդ սպառնալիքներին նախապատրաստաման միջոցառումները – ծանոթ. խմբ.) մեր զինավարժանքների մի մասն են: Բայց մենք պետք Է բարելավենք մեր ունակություններն այդ բնագավառում»,- ասել Է նա: Մասնավորապես, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում Է գործընկեր երկրների հետախուզությունների միջեւ տվյալների փոխանակման բարելավման վրա: Ստորտենբերգը նշել Է, որ այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ցույց տվեց համավարակը, թեեւ կորոնավիրուսը, նրա խոսքով, «բնական ծագման Է»:

«Դա լաբորատորիայում ստեղծված վիրուս չԷ, բայց, անշուշտ, այն ցույց տվեց այն սպառնալիքները, որոնք ի հայտ են գալիս կենսաբանական նյութերի կիրառման դեպքում»,- ասել Է գլխավոր քարտուղարը: «Այդ զենքն ինչպես նաեւ քիմիական զենքը, արգելված են միջազգային իրավուքով, բայց մենք պետք Է պատրաստ լինենք դրա կիրառմանը, քանի որ գիտենք, որ այդ զենքը նախկինի պես գոյություն ունի, եւ կա դրա կիրառման վտանգ՝ պետական խաղորդների եւ ահաբեկիչների կողմից»,- կարծում Է նա: Նրա խոսքով՝ նման գրոհի դեպքում ՆԱՏՕ-ն անհապաղ կձեռնարկի պատասխան գործողություններ՝ կախված հարձակման մասշտաբներից:

«ՆԱՏՕ-ն արգելված զենք չունի, բայց մենք ունենք մի շարք հնարավորություններ դրան համաչափ հակազդելու համար: Եթե մենք ակտիվացնենք (Հյուսիսատլանտյան պայմանագրի) հոդված 5-ը կոլեկտիվ պաշտպանության մասին, ապա մենք կօգտագործենք այն հնարավորությունները, որոնք ունենք»,- ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը