Պաշտոնական

Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 29-ին ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԱԺ խորհրդի որոշման նախագծում:

Խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու միջնորդություն է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 9 հարց:

Արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում