ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած Թրամփի վետոյին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն Է տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, չնայած այն բանին, որ ավելի վաղ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վետոյի Էր ենթարկել այդ փաստաթուղթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկության արդյունքների համաձայն, ստացվել Է դրա անդամների ձայների անհրաժեշտ երկու երրորդը:

Այժմ, օրինագծի շուրջ պետք Է քվեարկի Սենատը: Սպասվում Է, որ Կոնգրեսի վերին պալատը կկարողանա այն քննարկել արդեն դեկտեմբերի 29-ին:

Թրամփի վետոն հաղթահարելու համար յուրաքանչյուր պալատում օրինագծի օգտին պետք Է քվեարկի քվեարկողների երկու երրորդը:

Դեկտեմբերին ավելի վաղ Կոնգրեսի երկու պալատներն արդեն հավանություն Էին տվել այդ նախագծին, ընդ որում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ: Սակայն դեկտեմբերի 23-ին Թրամփը դրա վրա վետո Է դրել:

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ պաշտպանական բյուջեն ներկայիս տեսքով «նվեր կլինի Չինաստանին եւ Ռուսաստանին»:

Օրինագիծը նախատեսում Է 740,5 մլրդ դոլարի հատկացում Պենտագոնի գործունեության ֆինանսավորման եւ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության գծով պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ծրագրերի համար:

Բացի այդ, օրինագիծը դրույթ Է ներառում ռուսաստանյան «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարային նախագծերի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում Է նաեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանում ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Մասնավորապես, նախագահին պատվիրվել Է պաշտպանական ծախսերի մասին օրենքի ստորագրումից հետո «հինգ կամ ավելի պատժամիջոցներ» սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են C-400-ի ձեռքբերման գործընթացին:

Սակայն օրինագծի դեմ Թրամփի առարկումները կապված չեն այս պատժամիջոցների հետ: Նա, մասնավորապես, պայքարում Է 1996 թվականի հեռահաղորդակցությունների մասին օրենքի 230 հոդվածի չեղարկման համար, որը ինտերնետ-հարթակներն ազատում Է իրավական պատասխանատվությունից օգտատերերի կոնտենտ զետեղելու համար:

Նաեւ Թրամփը դժգոհ Է այն դրույթներից, որոնք կարող են դժվարացնել Աֆղանստանից եւ Գերմանիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ

Շաքարի համաշխարհային գները բարձրացել են մինչև 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակ

956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է ընթերցանության տարի. Ժաննա Անդրեասյան

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հուլիս, 2026